չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զինվորականներ կան, որոնք վախեցած են. Քոչարյանն անուններ տվեց, թե ովքեր չեն մասնակցում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին

Զինվորականներ կան, որոնք վախեցած են. Քոչարյանն անուններ տվեց, թե ովքեր չեն մասնակցում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ափսոսանք հայտնեց որ ընդդիմադիր դաշտը ներկայացնողները շարունակաբար բացակայում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերից։ 

Քոչարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետև շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին՛՛:

Նա նաև նշեց, որ հրավեր է ստացել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Քոչարյանը հույս հայնեց, որ նա կընդունի հրավերը՝ ի տարբերություն ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի, որին ևս կրկին հրավեր կուղարկվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

 

 

 

  • Կիսվել: