ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զինված ուժերի և իրավիճակի առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի. Դավիթ Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Զինված ուժերի և իրավիճակի առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի. Դավիթ Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Զինված ուժերի և իրավիճակի առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին:

«Ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է մեզ մոտ կամ լիովին հավանական, կամ խիստ հավանական. Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի եւ հակառակորդի դաշնակցի հայտարարությունների ֆոնին սկսեց գնահատվել խիստ հավանական:

Տոկոսային գնահատականներ չեն տրվում։ Նորից կրկնում եմ, մենք, ԶՈՒ գլխավոր շտաբը, խիստ հավանական համարելով ռազմական գործողությունների վերսկսումը, իրականացրել ենք համապատասխան միջոցներ՝ խիստ ծավալուն, և ես հույս ունեմ, որ ԳՇ պետը այդ գործողությունները ներկայացրել է»։

  • Կիսվել: