հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զինծառայողների դատաբժշկական փորձաքննության հետ կապված խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

Զինծառայողների դատաբժշկական փորձաքննության հետ կապված խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է  ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել զորակոչային տարիքի քաղաքացիների և զինծառայողների դատաբժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող և համապատասխան լուծման առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

  • Կիսվել: