կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության․ վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր

Զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության․ վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր

Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը:

ՊՆ խոսնակն անդրադառնալով մյուս վիրավոր զինծառայողի առողջական վիճակին՝ նշեց, որ վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։
 

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Նշենք, որ Նարեկ Պողոսյանը երեկ բժիշկների կողմից ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում սրտի կանգը վերականգնված զինծառայողն է։

  • Կիսվել: