կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով. Նարեկ Միրզոյան

Զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով. Նարեկ Միրզոյան

Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը գրում է.

«Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել առ այն,որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 112-ն հրամանով (4 սեպտեմբերի 2023 թվական) ՀՀ-ի հանրակրթական դպրոցների մեծամասնությունում զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով։

Գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են իրենց ազգակործան գործունեությունը` պատերազմող երկրում հարված հասցնելով երկրի անվտանգությանը և կասկածի տակ դնում հայոց պետականության գոյությունը։Երկրի անվտանգությունն ապահովելու փոխարեն նիկոլական գերատեսչության ղեկավարի հրամանով կրճատվում է հանրակրթական դպրոցների զինղեկների աշխատավարձը` նպատակ ունենալով ևս մեկ հարված հասցնել երկրի պաշտպանողականությանը և սեփական հայրենիք ունենալու իրավունքին»։

  • Կիսվել: