հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զինապարտության տարիքը Հայաստանում ցածր է. այն պետք է բարձրացվի. Ադրբեջանում 19-40 տարեկանն է. ՔՊ-ական պատգամավոր

Զինապարտության տարիքը Հայաստանում ցածր է. այն պետք է բարձրացվի. Ադրբեջանում 19-40 տարեկանն է. ՔՊ-ական պատգամավոր

Զինապարտության տարիքը՝ 27 տարեկան, Հայաստանում ցածր է. առաջիկայում ես կսկսեմ քննարկումների շարք, որ զինապարտության տարիքը բարձրացվի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Օրինակ, հարեւան Ադրբեջանում զինապարտության տարիքը 19-40 տարեկանն է, հարեւան Թուրքիայում՝ 20-41, Հունաստանում՝ 19-45, Սիրիայում՝ 18-42»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ եւ չծառայել ընդհանրապես:

  • Կիսվել: