«Ժողովուրդ»․ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չորս տարի է անցել 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից, երբ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Իսկ արդեն Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այդ գործողությունների հետեւանքով մենք` հայկական կողմը, կորցրեց 800 հա հողատարածք, որը վերադարձնելու համար անգամ փորձ չարվեց 4 տարի առաջ եւ հետո:
Իհարկե, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, թե ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ, սակայն մինչ օրս այդ գործը չի բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրգործը կասեցվել է, քանի որ իրավապահները չեն կարողանում բացահայտել գողության հեղինակներին: Համաձայնեք` սա իրավապահների ամոթն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։