չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաստանի հայերը Շիրակ Թորոսյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ են կազմել՝ պատերազմին մասնակցելու համար

Վրաստանի հայերը Շիրակ Թորոսյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ են կազմել՝ պատերազմին մասնակցելու համար

Արմինֆո. Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայերը, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամավորական ջոկատ են կազմել Արցախում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է <Զինուժ մեդիան>։

Ներկայումս ջոկատն անհրաժեշտ նախապատրաստություն է անցնում։ Ջոկատի ստեղծման նախաձեռնողը <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն է։

Պատգամավորը հայտարարել է, որ յուրաքանչյուր հայ ունի իր առաքելությունը, պետք է իր ներդրումն ունենա Արցախի հաղթանակում: Կամավորականները նշել են, որ իրենց տրամադրվածությունը մարտական է, եւ իրենք մտադիր են պահպանել իրենց հայրենիքի պատմական սահմանները եւ լի են հակառակորդին ջախջախելու ցանկությամբ:

 

 

  • Կիսվել: