ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիրավորում ստացածներն ատեստավորվելիս չեն հանձնի համապատասխան քննությունը. Պապիկյան

Վիրավորում ստացածներն ատեստավորվելիս չեն հանձնի համապատասխան քննությունը. Պապիկյան

«Այն անձինք, որոնք վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, ատեստավորման ժամանակ առողջության բերումով չեն հանձնի տվյալ քննությունը»,- հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ նրա՝ ով ձեռքի վիրավորում ունի, ու վարժությունը կապված է ձեռքի հետ, այն կհամարվի հանձնված. «Նրանք կհանձնեն մյուս քննությունները»։

Պապիկյանը նշեց, որ առողջական խնդիրներն արձանագրված են հիվանդության պատմության մեջ։

  • Կիսվել: