ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերջին մեկ-երկու տարում Հայաստանում հարյուրավոր կիլոմետր դաշտային եւ բարձրլեռնային ճանապարհներ են գցվել. Պապիկյան

Վերջին մեկ-երկու տարում Հայաստանում հարյուրավոր կիլոմետր դաշտային եւ բարձրլեռնային ճանապարհներ են գցվել. Պապիկյան

Վերջին մեկ-երկու տարում Հայաստանում հարյուրավոր կիլոմետր դաշտային եւ բարձրլեռնային ճանապարհներ են գցվել, որոնք տանում են դեպի առաջնագծի դիրքեր։ Այս մասին Ազգային ժողովում,  պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Սակայն, նշել է նախարարը, այդ ընթացքում թեժացման որոշ դեպքերի պատճառով, գիծը մշտապես փոխվել է։ «Եվ այն փոխվել է ոչ հօգուտ հայկական կողմի։ Հասկանալի է, ժամանակ առ ժամանակ ստիպված ենք եղել նոր բնագծեր ստեղծել։ Այնուամենայնիվ, առաջնագծի որակական փոփոխության ռեսուրսներ եւ հնարավորություններ մենք բավականաչափ ունենք»,- հավաստիացրել է Պապիկյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ պաշտպանական գիծը, հատկապես Ադրբեջանի հետ սեպտեմբերյան մարտական բախումներից հետո, կարիք ունի լիարժեք կահավորման եւ զինման։ Խոսքը, ի թիվս այլ բաների, նաեւ որոշ թիկունքային ենթակառուցվածքների ստեղծման մասին է։

«Ընդհանուր առմամբ, բանակում պետք է աշխատանքի վիթխարի ծավալ իրականացվի»,- ասել է պաշտպանության նախարարը։

  • Կիսվել: