ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Վախճանվել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից Ռազմիկ Մուրադյանը

Վախճանվել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից Ռազմիկ Մուրադյանը

Հունաստանում ապրիլի 14-ի վաղ առավոտյան, 79 տարեկան հասակում վախճանվել է Արցախյան ազատամարտի նվիրյալ Ռազմիկ Մուրադյանը: Վկայակոչելով Աթենքի «Հայաստան» լրատվական ցանցին և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնին, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Ծագումով Արևմտյան Հայաստանի Շատախից Ռազմիկը Արցախյան ազատամարտի թեժ տարիներին, 1988-1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, նվիրվեց ազատագրական նորակազմ ջոկատների ու այնուհետ ՀՀ Բանակի թիկունքն ապահովելու գործին։ Նրա երկրորդ տունը Աշտարակում ռազմական կատարյալ կենտրոն էր, ձեռնաշեն զենքեր նախագծելու վայր, որտեղ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու այլ կազմակերպիչներ ունենում էին հանդիպումներ։  Նուրբ զգացումների տեր Ռազմիկը իր կյանքի օրինակով ապացուցում էր, որ արվեստի` գեղանկարչությամբ զբաղվող, մարդը օրհասական պահերին ինչպես կարող է վերածվել հայրենիքին ծառայող նվիրյալի», ասված է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: