շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը

Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Գրիգորյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

  • Կիսվել: