ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը» և «Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը» միաձուլվում են

«Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը» և «Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը» միաձուլվում են

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց ՊՆ-ի «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելն է, հաստիքային կազմի օպտիմալիզացումը և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելը:

Ռազմական համալսարաններն ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ և անհրաժեշտ ուսումնանյությական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու ԲՈՒՀ-երի միավորումը:

Նաեւ վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը:

Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդ¬հա¬նուր արդիական ուսումնանյությական բազա (ռազմաուսումնավարժական դաշ¬տեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորա¬տո¬րիաներ), ապա¬հովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազ¬մե¬րի համա¬կարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մաս¬նա¬գի¬տական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո:

  • Կիսվել: