չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուզում եմ հասկանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ձեր դեմարշն ինչի հետ է կապված. Ալեքսանյանը՝ Մինասյանին

Ուզում եմ հասկանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ձեր դեմարշն ինչի հետ է կապված. Ալեքսանյանը՝ Մինասյանին

Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝  ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, իսկ օգոստոսի 11-ից այդ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում, դիմելով, Արծվիկ Մինասյանին, հետաքրքրվեց, թե ինչ անհանգստություններ ունի քննիչ հանձնաժողովի հետ կապված։

Պատգամավորն, ընդդիմությանը հիշեցրեց, որ նրանք երբեք չեն մասնակցել հանձնաժողովի նիստերին։

«Սեյրան Օհանյանն ամեն թփի տակ «Իսկանդեր» և «Տոչկա ՈՒ», ձրի սպառազինություն ասելով ման է գալիս, բա թող գար լսեր։ Տեսնեինք, այդ հանձնաժողովի նիստից հետո էլի էր «Իսկանդեր» ասելու։

Գայիք, հակափաստարկներ ներկայացնեինք։ Ուզում եմ հասկանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ձեր դեմարշն ինչի հետ է կապված»,-նշեց իշխանական պատգամավորը։

  • Կիսվել: