չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային. նախատեսվում է վերանայել զինվորական համազգեստը

Ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային. նախատեսվում է վերանայել զինվորական համազգեստը

Նախատեսվում է վերանայել բանակում կիրառվող համազգեստն ու հանդերձանքի բոլոր տեսակները: Այս մասին հաղորդեցին «Զինուժ» հաղորդման ընթացքում:

Ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների և անհատների հետ կքննարկվեն զինվորական համազգեստի և տարբերանշանների լավագույն առաջարկները:

«Վերջին անգամ համազգեստը փոխել ենք 10 տարի առաջ և զինծառայողներին առավել հարմարավետ, նորարարական լուծումներով հագուստ տրամադրելու նպատակ ունենք: Հայտարարվել է դիզայներական ծառայությունների գնման մրցույթ»,-այս մասին հաղորդման ընթացքում ասաց ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Արամ Պողոսյանը:

Նախատեսվում են համազգեստի ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային, որտեղ պետք է գերակշռի պատմական հայկական սիմվոլիկան:

«Տարբերանշանների ավելի ազգային մոտիվներով սիմվոլիկաները հայկականացվելու են»,- ասաց Պողոսյանը:

  • Կիսվել: