չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ ավելի մեծ է. Հովհաննիսյան

Թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ ավելի մեծ է. Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ փաստացի կառավարումը հանձնված է Թուրքիայի ԶՈՒ-ին։ Այսօր թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի, Արցախի բանակը կռվում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ։

՛՛Հայաստանի Հանրապետության սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան։

Մեր զորքի մարտական ոգին շատ բարձր է, հատկապես՝ ժամկետայիններինը՛՛,-հավելեց Հովհաննիսյանը:։

 

 

  • Կիսվել: