ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տոնոյանը Սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին

Տոնոյանը Սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել և գոհունակություն է հայտնել, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում այս տարի ռազմաուսումնական հաստատություններ դիմորդների թիվը պատկառելի է եղել։

«Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում, որ այն լինի արդյունավետ, հաջողություններով լի, դառնա հիմնավոր գիտելիքների ձեռքբերման ու բարձր առաջադիմության տարի: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքը զարգացման ու առաջընթացի ամենահուսալի երաշխավորն է: Իսկ ռազմական ոլորտում այն կարևոր է կրկնակի, քանի որ կայուն ապագա ունի միայն պաշտպանունակ ու անխոցելի սահմաններ ունեցող երկիրը։

Մեր ռազմական կրթօջախների կուրսատները չեն սխալվել մասնագիտական ընտրության հարցում: Վստահ եմ՝ նրանք գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ են ընտրել զինվորականի ուղին և ամեն ինչ անելու են, որ գիտելիքների մեծ պաշարով համալրեն մեր զինված ուժերի շարքերը: Բոլորիդ մաղթում եմ բարի երթ ու հաջողություններ»:

 

  • Կիսվել: