երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորվում ստացած զինծառայողների մասնակցությամբ

Տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորվում ստացած զինծառայողների մասնակցությամբ

Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նրանք մանրամասներ են պատմել Զինուժ Media-ի հրապարակած տեսանյութում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

  • Կիսվել: