շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՊՆ

Տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

՛՛Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես
նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով:

Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: