շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել ՀՀ-ԵԽ համագործակցության ծրագրի՝ Հայաստանի ԶՈւ-ում մարդու իրավունքների խթանմանն առնչվող ենթածրագրի բացման միջոցառումը

Տեղի է ունեցել ՀՀ-ԵԽ համագործակցության ծրագրի՝ Հայաստանի ԶՈւ-ում մարդու իրավունքների խթանմանն առնչվող ենթածրագրի բացման միջոցառումը

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵԽ համագործակցության 2023-2026թթ. գործողությունների ծրագրի՝ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն առնչվող ենթածրագրի բացման միջոցառումը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և նշել, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում եվրոպական արժեհամակարգի վրա խարսխվող մարդու իրավունքների, իրավական սկզբունքների և չափորոշիչների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը ՀՀ զինված ուժերում և համագործակցության նոր ծրագիրը, որը բխում է պաշտպանության նախարարության բարեփոխումների տեսլականից:

  • Կիսվել: