երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղ գյուղում զոհված 23-ամյա Արթուր Սահակյանը նորավարտ սպա էր, Գյումրիից էր

Տեղ գյուղում զոհված 23-ամյա Արթուր Սահակյանը նորավարտ սպա էր, Գյումրիից էր

Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Արթուր Սահակյանը Գյումրիից էր:

Արթուրը 23 տարեկան նորավարտ սպա էր՝ լեյտենանտ, ծառայության էր անցել Սյունիքի մարզում:

Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Զոհերից Մկրտիչ Հարությունյանը՝ Թալինից էր, Նարեկ Սարգսյանը՝ Սևան քաղաքից, իսկ Հենրիկ Քոչարյանը՝ Վայքից։

273016916_2757251227911172_8229331759451647163_n.jpg (808 KB)

340765064_6261531967237751_7171896482677340820_n.jpg (79 KB)

  • Կիսվել: