կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղ գյուղի մոտ դիրքերի հստակեցման աշխատանքները շարունակվում են.  ՊՆ

Տեղ գյուղի մոտ դիրքերի հստակեցման աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից՝ անդրադառնալով Տեղ գյուղի մոտ ներկայումս տիրող իրավիճակին։
 
Հավելենք, որ գերատեսչությունը չի հստակեցրել, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում։
 
Հիշեցնենք, որ ապրիլի 6 Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են

  • Կիսվել: