չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ճտերը դեկտեմբերին կհաշվենք, և հաճելի անակնկալ կսպասվի. Սուրեն Պապիկյան

Ճտերը դեկտեմբերին կհաշվենք, և հաճելի անակնկալ կսպասվի. Սուրեն Պապիկյան

Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք, Աժ ամբիոնից այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝  պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով անդրադարձել էր բյուջեի կատարողականին՝ ՊՆ-ի մասով։

«Տարվա ավարտին ընդառաջ մեր պրոցեսները շարունակվում են։ Տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին և, վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասվի, պարոն Մանուկյանին»,-ասաց Պապիկյանը։

Նա խոսել է նաև զինծառայողների հագուստի փոփոխության նախաձեռնության մասին. «Դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա բովանդակային փոփոխություն է»։ 

Ըստ Պապիկյանի՝ զինվորականի հագուստը պետք է լինի որակյալ ու հարմարավետ, բոլոր բաղադրիչներով համապատասխանի միջազգային չափորոշիչներին։ 

  • Կիսվել: