կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թբիլիսիում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը

Թբիլիսիում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը

Թբիլիսիում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
 
Մասնավորապես՝ նշվում է, որ Արտակ Դավթյանը և Վրաստանի պաշտպանության ուժերի պետ Վլադիմիր Չաչիբայան քննարկել են ռազմական կրթության և ռազմաբժշկական ուղղություններով համագործակցության հարցեր: Հայկական կողմին ներկայացվել են նաև Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

  • Կիսվել: