երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տարբերակ չունեմ հետ գալու». ծնողներն ընթերցեցին անհետ կորածի նամակը

«Տարբերակ չունեմ հետ գալու». ծնողներն ընթերցեցին անհետ կորածի նամակը

Մեր քիմիկներից մեկը թաքնված տեղից նամակ է գրել իր մորն ու հորը: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Էջմիածնի ՛՛Քիմիկների՛՛ զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

Նշենք, որ ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք կարդացին նամակը, որը անհետ կորած զինվորներից մեկը գրել է մորը;

՛՛Ցավը էն ա, որ արհամարհանքի ենք արժանանում, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կամ կմնամ սենց, կամ կխփեն՛՛,- գրված է նամակում:

Ծնողները նշեցին, որ ճանապարհը չեն բացելու, պատրաստվում են վրաններ տեղադրել:

՛՛Մենք այս նամակը ցույց ենք տալիս, ասում ենք՝ մեր տղաներն այստեղ են, գնացեք գտեք, մեզ ասում են՝ գնանք մե՞նք մեռնենք՛՛,-նշեցին շնողները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի ՛՛Քիմիկների՛՛ զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել, սակայն նրանց հանդիպումն այդպես էլ չէր կայացել:

  • Կիսվել: