երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը  սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից

Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից

Պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված տեղեկությունները, թե պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ ՊՆ տարածած հաղորդագրությունում ասվում է․

Սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել այն մասին, թե պաշտպանության նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին:
Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին։

Պաշտպանության նախարարությունը հրապարակում է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախարարի այցի լուսանկարներն ու տեսանյութը և հորդորում ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից։ 

Պաշտպանության նախարարությունը նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով իրազեկել է, որ պաշտպանության նախարարի՝ «Եռաբլուր» չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

  • Կիսվել: