կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սուրեն Պապիկյանը ևԱլեքսանդրա Քոուլին քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը ևԱլեքսանդրա Քոուլին քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: