ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից։

Պապիկյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ այդ մասին մամուլում լուրեր էին շրջանառվում:

«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները և թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։

Պապիկյանը նշեց, թե Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է սպառազինության ձեռքբերմամբ։

«Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, ժողովուրդ, դա գաղտնի է»,- նշեց Պապիկյանը։

  • Կիսվել: