ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ. սեպտեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: