հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: