կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն այսօր կընդունի անհետ կորածների ծնողներին

Սուրեն Պապիկյանն այսօր կընդունի անհետ կորածների ծնողներին

Այսօր՝ ժամը 17:00-ին, ՊՆ-ում նախատեսվում է նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։

«Երեկ երեկոյան բավականին լարված է եղել, ծնողներին ասել են, որ այսօր նախարարը կընդունի, տեսնենք»,- ասաց անհետ կորածի ծնողը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների  ծնողները երեկ ակցիա են անցկացրել Պն շենքի դիմաց՝ պահանջելով Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում, բայց նախարարն այդպես էլ ծնողներին չէր ընդունել։

 Նախարարի փոխարեն ծնողներին ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը, բայց նրա և ծնողների հանդիպումը հարթ չի անցել, լարված մթնոլորտում տեղի է ունեցել խոսակցություն, բանն անգամ հասել է քաշքշուկի։

  • Կիսվել: