ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ համախմբվել և Երևանում ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնել. Միքայել Համբարձումյան

Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ համախմբվել և Երևանում ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնել. Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակով պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչ, գնդապետ Միքայել Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Այսօր մասնակցում էի գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբի նախաձեռնած ասուլիսին, որի ընթացքում փաստաբան Միհրան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց գեներալին կալանքի տակ պահելու հիմքերը, պատճառները, իրավական ողջ գործընթացը:
 
Բոլորիս պարզ է, որ Խաչատուրովին կալանքի տակ պահելով` նրան պատժում են, հանրության մեջ տարածում վախի մթնոլորտ՝ մարդկանց դիմադրությունը կոտրելու համար:
 
Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է`համախմբվել և Երևանում ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնել...»։

  • Կիսվել: