երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը նվազել է ՀՀ բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխանից հետո. Փաշինյան

Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը նվազել է ՀՀ բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխանից հետո. Փաշինյան

Այսօր ժամը 06.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքւոնիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ եւ արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կա 4 վիրավոր, որոնց  շուտափույթ առողջություն եմ մաղթում»,-ընդգծեց է վարչապետը:

  • Կիսվել: