հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շատ դեպքերում զոհեր եղել են ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս. Փաշինյան

Շատ դեպքերում զոհեր եղել են ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս. Փաշինյան

Հայկական կողմը 44–օրյա պատերազմի ընթացքում շատ դեպքերում զոհեր է ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020 թ–ի պատերազմը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապացուցեց, որ հայկական բանակի շարժունակությունն ամենամեծ խնդիրներից մեկն է։
 
«Պատերազմի ընթացքում, իմ տեսակետից, ամենամեծ պրոբլեմն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ` մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն...»,– հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն պնդումները, թե բանակը հենց այդպես էլ պետք է տեղաշարժվի։

  • Կիսվել: