Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։