հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շարունակել ենք Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ մեր քննարկումները․ Սուրեն Պապիկյան

Շարունակել ենք Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ մեր քննարկումները․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ ջերմ ընդունելության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին իր ջերմ ընդունելության եւ սրտաբաց զրույցի համար։ Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ոգով մենք շարունակեցինք քննարկումները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ»,- գրել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից աշխատանքային այցով Փարիզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: