չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սեյրան Օհանյանը դիրքեր գնալու թույլտվություն չունի. Անդրանիկ Քոչարյան

Սեյրան Օհանյանը դիրքեր գնալու թույլտվություն չունի. Անդրանիկ Քոչարյան

Ես կմիջնորդեմ, որպեսզի կարողանաք այցելել դիրքեր, ամեն ինչ լավ կլինի: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիրքեր այցելելու ցանկությանը:

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հետ միասին, դուք էլ կմասնակցեք մեր առաջիկա, ձեր նախանշած դիրքերում մեր այցին: Նորմա՞լ է դա: Եթե ոչ, ուրեմն կդիմեք, արդեն համապատասխան գերատեսչությունը կորոշի: Ես կմիջնորդեմ իմ կողմից, որպեսզի ամեն ինչ լավ լինի»,-ասաց Քոչարյանը:

Արթուր Խաչատրյանն ասաց. «Մենք կուզեինք առանձին, մեր ֆրակցիայով գնալ»:

Քոչարյան էլ արձագանքեց. «Ֆրակցիայից ովքեր ունեն թույլտվություն, պարոն Սեյրան Օհանյանը չունի թույլտվություն»:

Հարցին՝ ինչո՞ւ, նա արձագանքեց. «Ուրեմն մի բան այն չէ Դանիայի թագավորությունում»:

  • Կիսվել: