ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս

Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ ռազմական ու ռազմաօդային կցորդ Վ.Կոսովը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբավորման հրամանատար Տ. Փարվանյանի հետ միասին այցելել են Ջերմուկ եւ Գորիս քաղաքներ: Այս մասին ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղերում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և սեպտեմբերի 13-14-ի գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին:

Ուղեւորության շրջանակում Սերգեյ Կոպիրկինը նաեւ այցելել է Գորիսում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի առանձին գումարտակային խմբի եւ Սիսիանում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր:

  • Կիսվել: