երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սահմանը 400 մետրի վրա է». Կորպուսի հրամանատարը Երասխում դիվանագետներին ցույց տվեց՝ որտեղից են կրակել ադրբեջանցիները

«Սահմանը 400 մետրի վրա է». Կորպուսի հրամանատարը Երասխում դիվանագետներին ցույց տվեց՝ որտեղից են կրակել ադրբեջանցիները

Հրաձգության հետեւանքները առկա են գործարանի տարածքում, իսկ արդյոք եղել են կրակոցի հետքեր բնակելի տարածքներում, թե ոչ, դա չենք կարող ասել, նման տեղեկատվության չենք տիրապետում: Այս մասին այսօր Երասխ համայնքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանը:

«Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,-ասաց նա:

Նշենք, որ Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները:

Նրանք Սասուն Բադասյանից հետաքրքրվեցին, թե ինչու են հատկապես այս վայր եկել, ինչ կարող են տեսնել, ինչին կորպուսի հրամանատարը պատասխանեց. «Հիմա մենք սահմանից 400 մետր հեռավորության վրա ենք: Այստեղ են վիրավորվել երկու աշխատակիցները, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենք աշխատում են այս գործարանում»:

Դիվանագետներին հետաքրքրում էր, թե կոնկրետ որ կողմում է սահմանը եւ ինչպես են այնտեղից կրակել:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ  հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

  • Կիսվել: