կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանվել է, թե որքան ամսական փոխհատուցում կստանան պայմանագրային զինծառայողները՝ բնակարան վարձակալելու համար

Սահմանվել է, թե որքան ամսական փոխհատուցում կստանան պայմանագրային զինծառայողները՝ բնակարան վարձակալելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում սահմանեց ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը:

Ըստ այդմ, սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման հետեւյալ չափերը՝

1) Երևանում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

  • Կիսվել: