երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սահմանապահ զորքերը այդ ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար. Արմեն Խաչատրյան

Սահմանապահ զորքերը այդ ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար. Արմեն Խաչատրյան

Սահմանապահ զորքերը այդ հնարավորությունները, ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային ինչ-որ խնդիրների կատարման համար: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կոռնիձորի կամրջից այս կողմ սահմանապահներ պետք է տեղակայվեն, մինչդեռ երեկ կանոնավոր բանակն էր կռիվ մղում ադրբջանցիների դեմ:

«Երբ ադրբեջանական կողմից մինչեւ ատամները զինված ուժեր են, բնական է, որ նրանց դիմաց պետք է լինի ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները: Ցավոք սրտի, ստիպված ենք բանակային ստորաբաժանումներ տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ ունի: Որտեղ  նրանցը սահմանապահ է, իհարկե, համարժեք մերն էլ է սահմանապահ լինելու»,-ասաց նա:

 

  • Կիսվել: