ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական բազայի զինծառայողները հետախուզական խնդիրներ են կատարել Հայաստանում

Ռուսական բազայի զինծառայողները հետախուզական խնդիրներ են կատարել Հայաստանում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները բարձրլեռնային զորավարժարանում մարզումների շրջանակում հետախուզության և իրավիճակի վերահսկմանն ուղղված խնդիրներ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ պարապմունքների ընթացքում մասնագետները հատուկ տեխնիկայի կիրառմամբ հետախուզել են տեղանքը` նպատակ ունենալով բացահայտելու պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութերը, փորձաքննության են վերցրել հողի նմուշներ և հետազոտել դրանք։
 
«Պայմանական ախտահարված հատվածները տեղայնացվել են, ՀՌՕ զինծառայողները իրականացրել են գազազերծում, ռազմական տեխնիկայի ախտահանում և բուժօգնություն են ցուցաբերել թունավոր նյութերից շնչահեղձ լինող և այրվածքներ ստացած պայմանական տուժածներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հաջորդ վարժանքների ընթացքում ՌՔԿ–ի պաշտպանության զինծառայողները կկատարեն ռազմակայանի ստորաբաժանումները պայմանական հակառակորդի տեսողական դիտարկումից քողարկելու խնդիրներ։

  • Կիսվել: