ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը:
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող:
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ: