հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ զորավարժարանում

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ զորավարժարանում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Ռազմական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել մարտական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Տեղեկանում ենք ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայության հաղորդագրությունից:

Նաև տեղակայվել է դաշտային հոսպիտալ։ Հաջորդ մարզումների ժամանակ ՀՌՕ զինվորական բժիշկները կրակային ու մարտավարական պատրաստության վարժություններ կկատարեն:

  • Կիսվել: