ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊՆ Պաշտոնանկությունների ցուցակը ավելանում է

ՊՆ Պաշտոնանկությունների ցուցակը ավելանում է

Հայտնի են դարձել Գեղարքունիքի զորամասերից մեկում հրդեհի պատճառով պաշտոնանկ արվող զինվորակնների նոր անուններ։

Դրանք են՝

  • 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան,
  • 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան,
  • 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան
  • ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը,
  • Բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը,
  • Բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը,
  • Բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը,
  • Բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ դեպքի պատճառով պաշտոնանկ են արվելու 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան և ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան։

Հավելենք, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը ազատման հրամանը նախագահը արդեն ստորագրել է։

 

  • Կիսվել: