կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ է նախատեսում

ՊՆ-ն նոր վարժական հավաքներ է նախատեսում

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը տեղադրված է e-draft.am հարթակում։

Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացի, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 28-ը` ավագ ենթասպայական կազմից, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններից: Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվում են. 1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից` 100 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, 2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, 3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահեստա­զո­րային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, 4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, 5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից` 80 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստա­զորային` 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ, 6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստազորային, որոնցից 10 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ, 7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահեստա­զո­րային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ, 8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ, 9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ, 10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:

Պահեստազորային պատրաստության շրջանակում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ Կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակը զորքերի համալրումն է ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

  • Կիսվել: