հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

Նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  • Կիսվել: