հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 ԱԹՍ գնել, փոխվել է». Մամիջանյան

«Պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 ԱԹՍ գնել, փոխվել է». Մամիջանյան

Եթե նայեք պաշտպանական մեր բյուջեն այդ տարիներին, կհամոզվեք, որ ֆիզիկապես հնարավոր չէ, որ այդ ծավալով սպառազինության գնում իրականացվեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հայտարարելով, որ սպառազինության մասով Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները սուտ են:

«Այդ թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտպանական բյուջեի թվերին: Նշեմ նաև, որ մեզանից մնացել է շուրջ 100մլն դոլարի սպառազինության գնման բյուջե, շուրջ 200մլն դոլարի վարկային պայմանավորվածություններ, իսկ իր նշած թվում ահռելի բաժին են կազմում Սու-երը, որոնք մարտագլխիկ չունեին և որևէ կերպ չեն օգտագործվել ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովման համար, ՕՍԱ-ՕԿԱ-ները, որոնք ինչպես իրենք բացահայտեցին, ժամկետնանց էին:

Հիշեցնեմ, որ Փաշինյանն ու իր խմբակը փոխել են մեր սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 հատ ԱԹՍ-ների գնում: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչ դերակատարում կարող էին ունենալ պատերազմի ժամանակ: Նախատեսված էր ՀՕՊ համակարգերի գնում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան կյանքեր կարող էին դրանք փրկել: Ինչ-որ երեսփոխաններ կան՝ ասում են, որ ես տոննայով եմ սպառազինությունը չափում: Այո, տոննայով եմ ասում, որ թվեր չասեմ: Այդ թվերը ներքաղաքական իմաստով մեզ օգուտ կտան, բայց մենք, ի տարբերություն ձեզ, պետության շահն ավելի ենք դասում, քան ներքաղաքական դիվիդենտը»,-ընդգծեց Մամիջանյանը:

  • Կիսվել: