չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետությունն ամեն ինչ անում է գերությունից վերադարձած զինվորների առողջական խնդիրները վերականգնելու ուղղությամբ. ՊՆ փոխնախարար

Պետությունն ամեն ինչ անում է գերությունից վերադարձած զինվորների առողջական խնդիրները վերականգնելու ուղղությամբ. ՊՆ փոխնախարար

«Պետությունն ամեն ինչ անում է գերությունից վերադարձած զինվորների առողջական խնդիրները վերականգնելու ուղղությամբ: Չկասկածեք, որ յուրաքանաչյուր քայլ կատարվում է հնարավորինս իրենց առողջությունը վերականգնելու ուղղությամբ»,- անդրադառնալով գերությունից վերադարձած զինվորներին առողջական խնդիրներով բանակ տանելու վերաբերյալ Factor.am-ի հարցին՝ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Սարգսյանը վստահեցրեց, որ իրենց համար էլ դա շատ զգայուն թեմա է. 

«Մեզ համար էլ  կարևոր է, որպեսզի մեր վերադարձած տղաները ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կարողանան վերականգնվել ու ինտեգրվել թե՛ ծառայության, թե՛ հասարակության մեջ»:

  • Կիսվել: