շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պայմանագրայինները կշարունակեն իրենց ծառայությունը, իսկ զորացրումը կիրականացվի սահմանված կարգով. ՀՀ Զինված ուժերը՝ տարածվող չճշտված լուրերի մասին

Պայմանագրայինները կշարունակեն իրենց ծառայությունը, իսկ զորացրումը կիրականացվի սահմանված կարգով. ՀՀ Զինված ուժերը՝ տարածվող չճշտված լուրերի մասին

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադարձել է մամուլում և սոցցանցերում ՀՀ Զինված ուժերի մասին չճշտված և խուճապ տարածող տեղեկություններին:

«Լրատվականներից մեկը գրել էր այն մասին, որ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։ 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են»,- հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

  • Կիսվել: